Արտաքին տեսքի հետ բազմաթիվ փորձարկումներից հետո կանայք սովորաբար 35 տարեկանում են գտնում են իրենց ոճը, ինչն էլ նրանց ինքնավստահություն է հաղորոդում:  Այս մասին, ինչպես հաղորդում է  The Telegraph-ը, վկայում են  տարիքային տարբեր խմբերի կանանց շրջանում անցկացված հարցումները:

Համաձայն հարցման` յուրաքանչյուր երրորդ կին տարիների հետ իր արտաքինին ավելի հանգիստ է վերաբերում: Չորս կանանցից երեքը ենթադրել են, որ տարիների ընթացքում իրենք ավելի նորաոճ են դարձել: Կանանց  5%-ն էլ հայտարարել է, որ մինչեւ 56 տարեկանն իրենց առավելագույնս հանգիստ չեն զգացել: