Նիգերիայի Կադունա քաղաքում, այսօր` ապրիլի 26-ին, որոտացել է թվով 3-րդ պայթյունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը, ահաբեկչության արդյունքում նվազագույնը 3 մարդ է տուժել։
Նիգերիայի անվտանգության ծառայությունները նշել են, որ հերթական ահաբեկչությունը կազմակերպել է «Բոկո Հաարամ» ծայրահեղական խմբավորումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, վերջին ամիսներին Նիգերիայում բռնության ալիք է սկսվել, որի հետեւում կանգնած է տեղի հայտնի «Բոկո Հաարամ» արմատական իսլամիստական խմբավորումը:
«Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները ցանկանում են հասնել նրան, որ երկրում մտցվեն շարիաթի օրենքները: Իսլամիստներն ակտիվացել են այն բանից հետո, երբ նախորդ տարվա գարնանը Նիգերիայի նախագահ է դարձել քրիստոնյա Գուդլակ Ջոնաթանը:




























