ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի մերձակայքում գիտնականները մինչեւ այժմ գիտությանը անհայտ կենդանու մնացորդներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է РБК-ն Discovery ալիքին հղումով, փորձագետները չեն կարողանում նույնիսկ որոշել՝ մնացորդները բուսական ծագում ունեն, թե կենդանու են պատկանում։
Քարացած մնացորդները բաղկացած են բազմաթիվ շրջանաձեւ էլեմենտներից, որոնք գիտնականների կարծիքով մեկ ընդհանուր օրգանիզմի են պատկանել։ Դրանք միասին հավաքելիս՝ նախապատմական օրգանիզմի երկարությունը կազմում է 2,1, իսկ լայնությունը 1 մետր։




























