Ռումինիայի Միովեն քաղաքից ոչ հեռու գտնվող Արջեշ կայարանում, այսօր` ապրիլի 26-ին, 8 մետր բարձրությունից ձորն է գլորվել 38 ուղեւորներով լի ավտոբուսը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միջադեպի արդյունքում 29 մարդ վիրավորվել է:

Ոստիկանության նախնական տվյալներով, ավտոբուսի ղեկի կառավարումն անսարքություն է ունեցել:

Դեպքի վայր են ժամանել «շտապօգնության» մեքենաներ եւ սանիտարական ուղղաթիռներ, որոնք պետք է տարհանեն ծանր վիրավորներին: