Թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքին  դուրս են բերել Պակիստանից. երկրի իշխանությունները երեք կանանց եւ ութ երեխաներին երկրից հանելու հատուկ գործողություն են իրականացրել:

Հիշեցնենք, երկրի իշխանությունը սպանված ահաբեկչի այրիներին ու երեխաներին Սաուդյան Արաբիա արտաքսելու որոշում էր կայացրել:

ՆՏՎ-ն հաղորդում է, որ նրանց տարել են ուշ երեկոյան, տեսախցիկներից գաղտնի: Տնից մինչեւ ավտոմեքենա  ընկած ճանապարհը  բեն Լադենի ընտանիքն անցել է հատուկ միջանցքով` պատրաստված սովորական ծածկոցներից:

Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 2-ի գիշերը,  «Ալ-Կաիդայի» առաջնորդը ոչնչացվել էր Աբոթաբադ քաղաքի իր տանը: Մահից հետո նրա երեք կանանց մայրաքաղաք էին տարել հարցաքննելու: Մարտին նրանց երկրում գտնվելը ճանաչվել էր անօրինական, կանանց կալանքի տակ էին վերցրել եւ արտաքսման որոշում կայացրել: