Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 56-ամյա մի կին՝ հայտնելով, որ 55-ամյա եղբայրը ժամը 2.30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը, ինչի հետեւանքով այրվել են նաեւ պատուհանների վարագույրները, վնասվել է հեռուստացույցը, լվացքի մեքենան, սեղանը եւ հայելիները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500 հազար դրամ:
Նշանակվել են հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























