Ապրիլի 26-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով:

Հրդեհի հետեւանքով դեմքի եւ ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել: