2012 թ. անսովոր ցուրտ եւ երկարատեւ ձմեռը բացասաբար է անդրադարձել Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 782 մլն խմ բնական եւ հեղուկ գազ, ինչը 119 մլն խմ-ով գերազանցում է 2011 թ. համապատասխան ցուցանիշը: Ըստ «ՀայՌուսգազարդի» տվյալների` դրանից բնական գազի ներկրումը 619.4 մլն խմ է (աճը` 16.4%):
Գազի ներկրումը Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը:
Նշենք, որ 2011 թ. Հայաստանը ներմուծել է 2 մլրդ խմ բնական եւ հեղուկ գազ` 2010 թ.` 1.85 մլրդ խմ-ի համեմատ:



























