Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիրքերում երեք զինծառայողներ են սպանվել:
Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք մահացել են հակառակորդի արձակած գնդակներից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից խոստացան տեղեկություններ հայտնել քիչ ուշ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից, մասնավորապես ԴՇԿ-ից:




























