Պակիստանը Իրանին տրամադրել է վեց ցամաքային միջանցք, որոնք թույլ կտան իրականացնել բեռների տարանցում՝ շրջանցելով Օրմուզի նեղուցը, հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը։
Dawn թերթի տվյալներով՝ Կարաչի նավահանգստում ներկայումս կուտակվել է ավելի քան 3 հազար կոնտեյներ, որոնք նախատեսված են Իրան առաքելու համար։ Դրանց արտահանումն արդեն սկսվել է։
Միաժամանակ պակիստանյան իշխանությունները Գվադար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից 70 կմ հեռավորության վրա, սահմանել են որպես ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն՝ իրանական բեռների վերաբեռնման համար։




























