ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները քննարկում են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե նա շարունակի Իրանի հետ կապված հակամարտությունը՝ առանց օրենսդիրների թույլտվությունը ստանալու մայիսի 1-ից հետո, հաղորդում է Time ամսագիրը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Անհրաժեշտ է դիտարկել դատական հայցի հնարավորությունը», - պարբերականին ասել է հայտարարել է սենատոր Ռիչարդ Բլյումենթալը։
Նրա հետ համաձայն է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյուն. «Ես լիովին աջակցում եմ դատական գործընթացին։ Կարծում եմ՝ մենք կունենայինք շատ ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էինք պաշտպանել»։
Միևնույն ժամանակ սենատոր Ադամ Շիֆը հայտարարել է, որ ծրագրում է այս շաբաթվա վերջում անցկացնել ռազմական լիազորությունների մասին բանաձևի ևս մեկ քվեարկություն։
«Հանրապետականները, որոնք ասում էին, որ այս թեման իրենց համար կարևոր է, հնարավորություն կստանան դա ցույց տալ բանաձևի քվեարկության ժամանակ», - ասել է նա հրատարակությանը։
Շիֆը հավելել է. «Գերագույն դատարանը շատ ընտրողաբար է մոտենում Կոնգրեսին որևէ դատավարական գործընթացում աջակցություն տրամադրելուն։ Սա այն ռազմավարությունը չէ, որի վրա ես կցանկանայի հենվել»։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Թրամփի դեմ հայց ներկայացնելու քննարկումները առայժմ գտնվում են նախնական փուլում, սակայն կարող են ակտիվանալ մոտ ժամանակում, եթե ԱՄՆ նախագահը շարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունը այն բանից հետո, երբ մայիսի 1-ին լրանա 60-օրյա ժամկետը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ 1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահները պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները 60 օրվա ավարտից հետո, եթե Կոնգրեսը չքվեարկի պատերազմ հայտարարելու օգտին կամ չընդունի ուժի կիրառումը թույլատրող օրենք։ Օրենքը թույլ է տալիս մեկ անգամով 30-օրյա երկարաձգում, բայց միայն այն դեպքում, եթե նախագահը գրավոր հաստատի Կոնգրեսին, որ ամերիկյան զորքերի անվտանգ դուրսբերումը ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Մինչ այժմ Կոնգրեսը չի հաստատել Իրանի հետ կապված ռազմական ուժի կիրառման որևէ թույլտվություն, և Սպիտակ տունը հրապարակայնորեն չի հասկացնել տվել, որ ծրագրում է Կոնգրեսից թույլտվություն ստանալ։
ԱՄՆ-ը սկսել է հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, այսպիսով 60-օրյա ժամկետը կլրանա ապրիլի 29-ին։ Սակայն ամսագիրը հստակեցնում է, որ Թրամփը մինչև մայիսի 1-ը ժամանակ ունի Կոնգրեսի հավանությունը ստանալու՝ Իրանում գործողությունները շարունակելու համար, քանի որ նա պաշտոնապես տեղեկացրել է օրենսդիրներին հարվածների մասին մարտի 2-ին։





























