Իտալիայում մշակել եւ ստեղծել են հատուկ թուղթ, որը մագնիսական, հակամանրէաբանական, ֆոսֆորային, անջրանցիկ հատկություններ ունի:
Euromag-ը հաղորդում է, որ թուղթը պատրաստվել է նանոտեխնոլոգիաների միջոցով: Ցելյուլոզայի ամեն մի մանրաթելը տեղակայվում է տարբեր նանոմասիկներից բաղկացած վահանակի վրա, որոնք թղթին տարաբնույթ հատկություններ են հաղորդում:
Այսպես, երկաթի օքսիդը մագնիսական հատկություններ է հաղորդում, արծաթը` հակամանրէաբանական, սիլիցիումը երկօքսիդը` անջրանցիկության:
Ընդ որում, ըստ թուղթը ստեղծողների, թղթի արտադրության տեխնոլոգիան այնքան պարզ է, որ այն օգտագործում են ինստիտուտում գործնական պարապմունքների ժամանակ:
«Խելացի» թուղթը կօգտագործեն կարեւոր փաստաթղթերի համար:
Հակամանրէաբանական թղթերը կարելի է օգտագործել սննդամթերքների փաթեթավորման համար, իսկ հակամանրէաբանական գործվածքը հաջողությամբ կկիրառվի բժշկության մեջ:




























