ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական շրջափակման հետևանքով ավելի քան 20 նավ է կուտակվել Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Չաբահար նավահանգստում։ Այս մասին X սոցիալական ցանցում իր էջում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Զինվորականները հստակեցրել են, որ նախքան Վաշինգտոնի կողմից նման միջոցների կիրառումը, նավահանգստում սովորական օրերին խարիսխ գցած կամ կայանված էր լինում միջինը հինգ նավ։

«Այսօր Չաբահարում ավելի քան քսան նավ կա, քանի որ ամերիկյան զորքերը շարունակվող շրջափակման ընթացքում խափանում են դեպի Իրան և Իրանից դուրս իրականացվող տնտեսական առևտուրը», — ասված է հրապարակման մեջ։