NEWS.am–ի տեղեկություններով, իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Կոմիտեից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։