Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այս պահին գտնվում է Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում։ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել են, լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։
Տեղեկություններ են կան, որ Մուստաֆաևը հանդիպում է ունենում հայ գործարարների հետ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։





























