Ուկրաինական «Մոստ-Դնեպր» գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի ՆԳ Դներոպետրովսկի մարզի գլխավոր վարչության աղբյուրը, հաղորդում է, որ քաղաքում ձերբակալված է պայթյունների մեջ կասկածվող երկու անձ: Ընթանում է միջադեպի արձանագրում:
«Բավական արհեստավարժ են աշխատել, պայթուցիկի մեջ մետաղական շատ նյութ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Միեւնույն ժամանակ Ուկրաինայի ՆԳՆ-ն չի հաստատել տվյալ տեղեկատվությունը: Նշենք, որ պայթյունների շարքի արդյունքում Դնեպրոպետրովսկում տուժել է 27 մարդ, հինգը ծայրահեղ ծանր վիճակում է:




























