Լիբանանի հարավում՝ Տիրի շրջանի Թայր Դեբբա գյուղի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով երեք կին է զոհվել, առնվազն 11 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Պաշտոնական տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 534 մարդ, 7 863-ը ստացել են վնասվածքներ, իսկ ավելի քան 1,6 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել տունը:

Չնայած գործող հրադադարի համաձայնագրին՝ Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են հարվածներ փոխանակել՝ միմյանց մեղադրելով փխրուն զինադադարը խախտելու մեջ: