Բրիտանական «Metro» թերթը հաղորդում է բադերի շոուի մասին, որնք գեղեցիկ ու նորաձեւ հագուստ են կրում`  հանդես գալով բադերի ընտանեկան շոում:

«Եթե նրանք մարդ լինենին, խոշոր գումարներ կաշխատեին»,- ասել է նրանց տերը` Բրայան Հարինգթոնը, ով էլ վարում է շոուն:

«Նրանց զգեստապահարանը մշտապես թարմացվում է`նորաձեւության վերջին միտումներին  համապատասխան: Ես պատվերներ եմ ստացել ողջ աշխարհից, եւ երբ մենք դեֆիլե ենք կազմակերպում երեք բադերի եւ շան մասնակցությամբ, մարդիկ դուրս են գալիս խանութներից»,-ավելացրել է Հարինգթոնը:

Նա այդ շոուն կազմակերպում է արդեն 30 տարի, լվանում եւ արդուկում է բոլոր զգեստները: Սիդնեյում կայացած այս տարվա շոուն նվիրված էր հարսանեկան թեմային: