Ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մի լուսանկար է հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցն անվանված է «Թրամփի նեղուց»։
Լուսանկարում պատկերված է Պարսից և Օմանի ծոցերի գունավոր քարտեզը, որտեղ երևում են «Թրամփի նեղուցով» անցնող նավթակիր տանկերները։
Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում վերացնել Իրանի ծովային շրջափակումը, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։





























