Այս ծրագրերն ուղղված են Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս մասին Կառավարության ապրիլի 30-ի նիստին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Խոսքը 14 համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 20 ծրագրերի մասին է, որոնց համաֆինանսավորման համար հատկացվել է 1 միլիարդ 59 միլիոն դրամ։
«Դրանք ներառում են փողոցների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում, հասարակական շենքերի, մշակութային օբյեկտների և մանկապարտեզների կառուցում և վերանորոգում, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման համակարգերի, գազիֆիկացման և գիշերային լուսավորության ապահովման աշխատանքներ», - պարզաբանել է Խուդաթյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սուբվենցիոն այս ծրագրերի համաֆինանսավորման մասին որոշման նախագծին:




























