«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հետ: 

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:   

Քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: