Միացյալ Նահանգները չունեն Պարսից ծոցի տարածաշրջանի ապագայում։ Այդ մասին ասվում է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրավոր հայտարարության մեջ, որը նա արել է երկրում նշվող Պարսից ծոցի օրվա առթիվ։

«Պարսից ծոցի տարածաշրջանի լուսավոր ապագան կլինի ապագա առանց Ամերիկայի՝ լեցուն նրա երկրների առաջընթացի, բարեկեցության և բարգավաճման ձգտմամբ», - նշվում է տեքստում։ «Մենք մեր հարևանների հետ՝ Պարսից և Օմանի ծոցերի ավազանում, ունենք ընդհանուր ճակատագիր։ Այն օտարները, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից ագահորեն և չարամտորեն միջամտում են [մեր գործերին], այստեղ տեղ չունեն, բացի թերևս հատակից», - ընդգծվում է հայտարարության մեջ։