Տարբեր ուղղություններով նմանատաիպ հարցեր ժամանակ առ ժամանակ առաջանում են և լուծվում։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դեպի Ռուսաստան «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրների մասին հարցին։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը մշտապես այլընտրանքային շուկաներ է փնտրում հեղուկ գազի և այլ ապրանքների մատակարարման համար։ «Այդ հարցը կմնա մեր օրակարգում», - ընդգծել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում արգելվել էր «Ջերմուկ» ընկերության հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։

Նշենք նաև, որ Հայաստանում արդեն որոշ ժամանակ է՝ նկատվում է հեղուկ գազի դեֆիցիտ, ինչը իշխանությունները պայմանավորել են Իրանում տեղի ունեցող իրադարձություններով։