Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի սադրանքներից։

«Նախագահը մատնանշել է, որ Իրանի կառավարությունը, ժողովուրդն ու զինված ուժերը վճռական են տրամարդված իրենց երկրի օրինական ու անօտարելի իրավունքները պաշտպանելու հարցում։ Նա ընդգծել է, որ նրանք պատրաստ են շարունակել դիվանագիտական գործընթացը և հասնելու արդարացի համաձայնության, որը կապահովի Իրանի իրավունքների հարգումն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։ Նա նշել է, որ դա հնարավոր է իրականացնել միայն ԱՄՆ-ի կողմից չափազանցված հավակնությունների և սադրիչ գործողությունների դադարեցման պայմանով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փեզեշքիանը զրույցում նաև ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է վճռական և միանշանակ դիրքորոշման հայտնեն այս հարցի շուրջ և դատապարտեն «ԱՄՆ-ի ծովահենությունը և միջազգային նավագնացությանը սպառնալիքները»։