Լիտվան պատրաստվում է միանալ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նախաձեռնած առաքելությանը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան աջակցել է նավագնացության ազատությանն ուղղված կոալիցիային անդամակցելու առաջարկին, հայտնում է Reuters-ը։
«Մենք ԱՄՆ-ից ստացել ենք Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման կոալիցիային միանալու առաջարկ, և ես մտադիր եմ մոտ ժամանակներս այդ առաջարկը ներկայացնել Պաշտպանության պետական խորհրդին»,- հայտարարել է Նաուսեդան։
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ ծրագրին մասնակցելու համար Վիլնյուսը պետք է ստանա Լիտվայի Սեյմի մանդատը։
Նախօրեին WSJ թերթը հայտնել էր Հորմուզի նեղուցի հարցով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ մտադրության մասին։ Նշվում էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան կզբաղվի հետախուզական տվյալների փոխանակմամբ, դիվանագիտության համակարգմամբ և պատժամիջոցների պահպանման վերահսկմամբ։





























