«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, սփյուռքահայերին պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր», — Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է News Media ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը։
«Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանն իրականում կառավարում է Ալիևը։ Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքահայերին պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր։ Այնպես որ, սփյուռքահայերն ունեն միայն մեկ ընտրություն՝ գնալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին»,— գրել է Գաբրելյանովը։





























