Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆեոդոր Շչուկինի թեկնածությունը հանրապետության ղեկավարի պաշտոնում, իսկ Մագոմեդ Ռամազանովի թեկնածությունը՝ հանրապետության վարչապետի պաշտոնում։ Դրա մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Սերգեյ Մելիքովն ավարտում է իր աշխատանքը Դաղստանի ղեկավարի պաշտոնում և անցնում այլ աշխատանքի։

«Հանրապետության գործող ղեկավար Սերգեյ Ալիմովիչ Մելիքովի լիազորությունների ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։ Նա շատ բան է արել, և մենք երախտապարտ ենք նրան դրա համար։ Սակայն նա անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։