Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին նախազգուշացրել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ ամերիկյան բազաներին։ Դրա մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին հինգշաբթի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) նախազգուշացում է հղել՝ Իրանի ենթակառուցվածքներին «կարճ և ինտենսիվ» հարվածների շարք հասցնելու ծրագրերի առնչությամբ։
«Դուք տեսել եք տարածաշրջանում ձեր բազաների ճակատագիրը. դուք կտեսնեք նաև ձեր ռազմական նավերի ճակատագիրը»,- սոցիալական ցանցերում գրել է գեներալ Մուսավին։



























