Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անհրաժեշտ փաստաթղթերի ստացման համար օգտվել պարզեցված online ծառայություններից: Այդ նպատակի համար բավարար է համապատասխան ընթացակարագ անցնել համացանցով:
Ինչպես հաղորդում է «Կովկաս Online»-ը, Վրաստանի արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունը քաղաքացիներին թույլ է տալիս լիազորագրեր կազմել Skype-ի միջոցով: Նույն մեթոդով էլ հնարավոր կլինի ստանալ մյուս փաստաթղթերը:
Օրինակ, շնորհիվ նոր ծառայության` լիազորված անձը կարող է ամուսնալուծության գործընթաց իրականացնել:



























