Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ հաստատելով Մոսկվայի և Անկարայի փոխադարձ տրամադրվածությունը փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման հարցում, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ դեսպանությանը։
«Ապրիլի 30-ին Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Վ. Վերշինինն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ. Թ. Էրդողանին: Ռ. Թ. Էրդողանը շնորհավորել է Ս. Վ. Վերշինինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր, հաստատվել է Մոսկվայի և Անկարայի փոխադարձ տրամադրվածությունը՝ ամրապնդելու փոխշահավետ հարաբերությունները՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարգավաճման ու բարօրության»,- ասված է հաղորդագրության մեջ:




























