ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վիսկիի համար սահմանված մաքսատուրքերի չեղարկման մասին՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդի և թագուհի Կամիլայի։

«Ի պատիվ Միացյալ Թագավորության թագավորի և թագուհու, որոնք հենց նոր լքեցին Սպիտակ տունը և շուտով կմեկնեն իրենց հրաշալի երկիր, ես չեղարկում եմ վիսկիի մաքսատուրքերն ու սահմանափակումները, որոնք կապված են վիսկիի և բուրբոնի ոլորտում Շոտլանդիայի և Կենտուկիի համագործակցության հետ։ Դրանք երկու շատ կարևոր արտադրանքներ են Շոտլանդիայի և Կենտուկիի արդյունաբերության մեջ։

Մարդիկ վաղուց էին ցանկանում դա անել, քանի որ գոյություն ուներ լայնածավալ միջազգային առևտուր, հատկապես կապված օգտագործված փայտե տակառների հետ։ Թագավորն ու թագուհին ինձ ստիպեցին անել մի բան, որին ընդունակ չէր ոչ ոք, նույնիսկ առանց այդ մասին խնդրելու։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց երկուսին տեսնել ԱՄՆ-ում»,-Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։