ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հարցում է ներկայացրել՝ հիպերձայնային Dark Eagle հրթիռները Մերձավոր Արևելք ուղարկելու համար՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման նպատակով։ Եթե հարցումը բավարարվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Վաշինգտոնը կկիրառի նման տեխնոլոգիա, հայտնում է Bloomberg գործակալությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հարցումն արվել է այն բանից հետո, երբ Իրանն իր հրթիռային կայանքները դուրս է բերել ԱՄՆ բանակի բարձր ճշգրտության հարվածային հրթիռների հասանելիության գոտուց։ Դրա մասին գործակալությանը հայտնել է հարցմանը անմիջականորեն ծանոթ աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ CENTCOM-ի հարցումը դեռևս քննարկման փուլում է։