Նախօրեին քաղաքացիությունից զրկել և երկրից վտարել են այն հանցագործին, որն արհամարհելով անվտանգության կանոնները, որոշել էր լկտի վարքագիծ դրսևորել ղեկին՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ավտոճանապարհներին, գրում է «Пуля» թելեգրամյան ալիքը։

«Անցյալ տարի «մայրիկի շումախեր» Շամիլ Բաբաևը՝ Ադրբեջանի դրոշներով պատված կապույտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, Սարատովի փողոցներում կոպտորեն խախտում էր երթևեկության կանոնները. հատում էր կրկնակի հոծ գիծը, դուրս գալիս հանդիպակաց գոտի և վթարային իրավիճակներ ստեղծում։

Արդյունքում նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել և նրան Ռուսաստանից վտարելու մասին որոշում է ընդունվել»,- գրում է ալիքը։