Մայքլ Ջեքսոնի` պատվերով կարված սեւ մետաքսե բժշկական դիմակը մտադիր են ապրիլի 30-ին վաճառել աճուրդում:

Ինչպես հաղորդում է «Տրուդը», դիմակը վաճառքի է հանվելու Nate D. Sanders Auctions աճուրդի տանը: Աճուրդի տան հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմակը ծածկել է երգչի քիթն ու բերանը կյանքի վերջին 24-րդ ժամում, կտորի վրա նույնիսկ մնացել է Ջեքսոնի գրիմի հետքը:

Նշենք, որ Ջեքսոնի դիմակը ծրագրում են վաճառել առնվազն 50 հազար դոլարով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջեքսոնը մահացել էր 2009թ. հունիսի 25-ին, կյանքի 51-րդ տարում, դեղամիջոցների գերդոզավորումից: Նրա մահվան համար 4 տարվա ազատազրկման է դատապարտվել բժիշկ Կոնրադ Մյուրեյը, ում մեղադրանք էր առաաջդրվել չկանխամտածված սպանության համար: