Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մայիսի 1-ի առթիվ աշխատավորների հետ համերաշխության նշանով գիշերն անցկացրել է որպես հացատան վարորդ-առաքիչի օգնական գիշերային հերթափոխում։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է մայիսի 1-ին մամուլի համար իր հայտարարության մեջ, որը հեռարձակել է սլովակյան TA3 հեռուստաալիքը։

«Ես պայմանավորվել եմ սեփականատիրոջ հետ, որ անվտանգության տեխնիկայի հրահանգավորում անցնելուց հետո, որը ես արդեն անցել եմ, մի րոպեով կմտնեմ տեսնելու, թե ինչ ենք մենք առաքելու, իսկ հետո կլինեմ վարորդ-առաքիչի օգնականը։ Մենք կհասցնենք այն արտադրանքը, որը պատրաստել է այս հացատունը, մենք մի քանի կանգառ կունենանք», — պատմել է նա։

 Հացատունը, որի հետ համագործակցում է Ֆիցոն, գտնվում է երկրի արևմուտքում՝ Բանովցե-նադ-Բեբրավոու քաղաքում։