2006 թվականին Երեմյան ընկերությունների խումբն իր գործունեությունը սկսեց ընդամենը մի քանի աշխատակիցներով և «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսով։ 20 տարի անց ընկերությունն ունի արդեն 2600-ից ավելի աշխատակից՝ հանդիսանալով հյուրընկալության ոլորտի ամենախոշոր գործատուն և հարկատուն։
Հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում 27 բիզնես ուղղություն և ծառայություն, 18 ռեստորան, 2 ժամանակակից խելացի անասնաֆերմա, 2 միջազգային սերտիֆիկացմամբ գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, գործունեություն 6 մարզերում և Երևանում․․․ այս ամենի թիկունքում մարդիկ են՝ հարյուրավոր մասնագիտությունների, տարբեր տարիքի, սեռի, հաստիքի և փորձի։ Մարդիկ են, որոնք կիսում են Երեմյան ընկերությունների խմբի արժեքները՝ հոգատարություն, նվիրում և պրոֆեսիոնալիզմ ամեն մանրուքում։
Հողագործից մինչև խոհարար, հյուրընկալից մինչև երաժիշտ, կաթի տեխնոլոգից մինչև Ակադեմիայի դասախոս․․․ նրանք ամեն օր ստեղծում են բարիք, հիշողություն, գիտելիք։
Այստեղ աշխատանքը պարզապես 5-օրյա գրաֆիկի մասին չէ։ Այն ջերմ հանդիպում է միլիոնավոր հյուրերի հետ, որոնք ընդմիշտ հիշելու են դեպի Հայաստան իրենց ճամփորդությունը՝ հայկական հյուրընկալությամբ, խոհանոցով, մշակույթով, երգուպարով։
Այն Սերմից՝ սեղան ճամփորդությունն է, որտեղ հողից ֆերմա, կերից կովերի խնամք, կիթից գործարան, շշալցումից սպառողի սեղան շղթան համադրել է մարդկային նվիրումը, նորարարությունն ու գիտահեն մոտեցումները։
Կրթության և կատարելագործման ուղին է, որն ի դեմս Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի՝ հարստացնում է հյուրընկալության ոլորտը լավագույն մասնագետներով։
Այսօր՝ Մայիսի 1-ին, կարևոր առիթն է հիշելու բարիք ստեղծող մարդկանց պատմություններից մի քանիսը։
Մեր աշխատանքով գեղեցկացնում ենք մարդկանց կյանքը
Պանդոկ Երևան Խորենացի մասնաճյուղի շեֆ խոհարար Կարեն Հարությունյանը Երեմյան ընկերությունների խմբում է աշխատում արդեն 19 տարի։

«Իմ կյանքի կարևոր որոշումներից մեկն էր «Պանդոկ Երևան»-ում աշխատանքի անցնելը, քանի որ այն ինձ համար մասնագիտական աճի և մարդկային հարաբերությունների մեծ ու հետաքրքիր հարթակ է։ Մեկ ամբողջ կյանք եմ անցկացրել, ապրել Պանդոկում։ Այստեղ մենք գործ ունենք ազգային խոհանոցի հետ, որը միաժամանակ բարդ է և ոգեշնչող, և որը գալիս են փորձելու աշխարհի ամենատարբեր երկրներից ու մշակույթներից։
Մենք այս տարիների ընթացքում ստեղծել ու հեղինակել ենք նոր ուտեստներ՝ հարստացնելով հայկական խոհանոցի մեր պատկերացումներն ու ցույց տալով դրա զարգացումը։ Սակայն այդ ամենի հիմքում են «Պանդոկ Երևան»-ի 20-ամյա արժեքները՝ սննդի բարձր որակ, անփոփոխ համ, յուրահատուկ մատուցում, հոգատարություն, ուշադրություն բոլոր մանրուքներին։
Մեզ համար շատ պատասխանատու գործ է աշխատել այս հայեցակարգի շրջանակներում, քանի որ «Պանդոկ Երևան»-ը կանգնած է եղել ազգային խոհանոցի վերհանման ակունքներում և այն ճանաչելի դարձրել աշխարհին»։
Մենք հողից կաթ ենք քամում
«Մեր գործը սկսվում է հողից ու սերմից։ Այսինքն, մենք բնության առաջնագծում ենք։ Ինչպես մշակեցինք ու պարարտացրեցինք հողը, ինչ որակի կեր աճեցրեցինք, վերջնարդյունքում այդպիսի կաթ էլ կստանանք։ Մեր աշխատանքն իրականում գիտական հենք ունի՝ սկսած հողագործությունից մինչև ռացիոնների կազմում, լաբորատոր հետազոտություններ, կերաբաշխիչ մեքենաների հետ աշխատանք և այլն»,- նշում է Հայաստանում ամենամեծ Երեմյան ֆերմայի կերակրման և տեխնիկայի պատասխանատու Համլետ Մարկոսյանը։/

«Իհարկե, ամենամեծ երջանկությունը զգում ենք, երբ կարդում ենք կամ լսում մեր կաթնամթերքի սպառողների գնահատականները, տեսնում ենք նրանց գոհունակությունը։ Ամենակարևոր արժեքներից մեկը առողջությունն է, և մենք մեր աշխատանքով նպաստում ենք, որ մարդիկ ավելի առողջ լինեն և առողջ ընտրություն ունենան»։
Գիտելիքն է մեր կյանքի բանալին
«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում մենք ոչ միայն կրթություն ենք տրամադրում, այլև փոխանցում ենք սեր և ջերմություն մեր բոլոր ուսանողներին։ Մենք ստեղծում ենք անընդհատ ստեղծագործելու և մարդկանց ներուժի բացահայտման միջավայր։ Մեր 2700-ից ավելի շրջանավարտների հաջողությունները և ձեռքբերումներն ամենամեծ ոգեշնչումն են։ Այո, աշխատանքը սկսվում է երազանքից, կրթությունից և մասնագիտության հանդեպ սիրուց։ Մենք մեր բոլոր ուսանողներին տալիս ենք կրթություն և սեր աշխատանքի հանդեպ»,- ընդգծում է Երեմյան ակադեմիայի Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի ղեկավար, դասախոս Լիանա Գևորգյանը։

Երեմյան ընկերությունների խմբում հաճախ են ասում՝ կարևորը մարդիկ են։
Կարևորը մարդիկ են, որոնք ստեղծում են արժեքներ և բարիք։
Շնորհավոր Մայիսի 1։




























