ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատոր Ռիչարդ Բլումենթալը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները մոտ ժամանակներս կարող են հարվածել Իրանին։
«Որոշ ճեպազրույցներից, որոնց մասնակցել եմ, ինչպես նաև այլ աղբյուրներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մոտ ժամանակներս հնարավոր է ռազմական հարված հասցվի»,- ասել է Բլումենթալը։
Ըստ նրա, դա «շատ տագնապալի է, քանի որ կարող է վտանգել ամերիկացի որդիների ու դուստրերի կյանքը և հանգեցնել մարդկային զգալի կորուստների»։
«Չեմ կարող ավելի մանրամասնել, քանի որ այդ ճեպազրույցներից առնվազն մեկը, իսկ ավելի ստույգ՝ մի քանիսը, ստացել եմ դռնփակ ռեժիմով։ Վստահությամբ չեմ պնդում, թե երբ դա կարող է տեղի ունենալ, բայց սա շատ հավանական տարբերակ է՝ որպես պոտենցիալ ծրագիր»,- ասել է նա։




























