Գործակալության տվյալներով՝ ներկայում ՌԴ-ում վերամշակվում է օրական 4,69 մլն բարել նավթ, և սա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի դեկտեմբերից ի վեր։ Դրա մասին գրում է Bloomberg-ը։

Ապրիլին Ուկրաինայի զինված ուժերն առնվազն 21 անգամ հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) և հարակից ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ նավթամուղները և ծովային նավթային տերմինալները։

Մայիսի 1-ի գիշերը հերթական՝ ամսվա ընթացքում արդեն չորրորդ հարվածն է հասցվել Տուապսեի ՆՎԳ-ին, ինչի հետևանքով կրկին հրդեհվել է ծովային տերմինալը, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, հայտնում է DW-ն։ Երկրորդ հարվածից հետո OSINT-վերլուծաբանները պարզել են, որ այս գործարանում ներկայում շարքից դուրս է եկել պահեստարանների 61%-ը։

Նավթի վերաբեռնման նավահանգիստներին հասցված հարվածները կրճատել են Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի արտահանման ծավալները մինչև 2024 թվականի ամառվանից ի վեր նվազագույն արժեքների, նշում է Bloomberg-ը։