Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։
Al Jazeera-ն հայտնում է Լիբանանի հարավում մի քանի նոր հարձակումների մասին, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել:
Ընդհանուր առմամբ, մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2618-ի։
Բացի դրանից, Իսրայելը սահմանամերձ Յարուն գյուղում վանք և միանձնուհիների դպրոց է ավերել, իսկ Հաբբուշ քաղաքի բնակիչներին բռնի տեղահանման մասին հրաման է արձակել՝ շարունակելով այդ տարածքից բնակչությանը վտարելու փորձերը՝ չնայած հրադադարին։





























