Ռուսաստանը դարձել է Սիրիայի նավթի հիմնական մատակարարը՝ չնայած Արևմուտքի հետ նոր կառավարության մերձեցմանը և Մոսկվայի նկատմամբ տարածված անվստահությանը՝ տապալված առաջնորդ Բաշար Ասադին ցուցաբերած ռազմական աջակցության պատճառով: Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանից նավթի մատակարարումներն այս տարի աճել են 75%-ով և կազմել օրական մոտ 60 հազար բարել:
Այդ դինամիկան ընդգծում է Սիրիայի հնարավորությունների սահմանափակ լինելը: Չնայած այն բանին, որ պատերազմից հետո երկիրը դուրս է եկել ճգնաժամից՝ կողմնորոշվելով դեպի Արևմուտք, նրա տնտեսությունը ինտեգրված չէ համաշխարհային ֆինանսական համակարգին, նույնիսկ այն բանից հետո, երբ Եվրոպան և Վաշինգտոնն անցյալ տարի չեղարկեցին երկրի դեմ կիրառվող բազմամյա պատժամիջոցները:





























