Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեկսը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիկտոր Պոնտային:

Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանն անվստահության  քվե էր հայտնել Միխայ Ունգուրյանուի կառավարությանը, որը վաչապետի պաշտոնն է զբաղեցնում այս տարվա փետրվարից:

Ինչպես հաղորդում է  BBC-ն, այժմ Վիկտոր Պոնտան պետք է նշանակի նախարարներին, հստակեցնի գործողությունների ծրագիրը, որից հետո խորհրդարանը վերջնականապես կլուծի կառավարության ղեկավարի պաշտոնում նրա հաստատման մասին որոշումը: