ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավարությունը մշակել է աշխատակիցների համար նոր կանոնների փաթեթ, ըստ որի` գործակալներին արգելվում է ալկոհոլ օգտագործել ախշատանքն սկսվելուց առնվազն 10 ժամ առաջ, ինչպես նաեւ այլ պետության ներկայացուցիչներին հյուրանոցային իրենց համարներ բերելը: Նոր կանոնների փաթեթը հայտնվել է Associated Press գործակալության տրամադրության տակ:
Գործակալները նաեւ պետք է կասկածելի հեղինակություն ունեցող վայրեր այցելելուց զերծ մնան: Աշխատակիցները պետք է հետեւեն նոր կանոններին միշտ, երբ նրանք գործուղման մեջ են գտնվում արտասահմանում: Ընդ որում, թիկնապահները, որոնք գտնվում են հյուրանոցում, ուր գտնվում է նաեւ պահպանվող անձը, պետք է լիովին զերծ մնան ալկոհոլի օգտագործումից, հաղորդում է Lenta.ru-ն:
Գաղտնի ծառայության ղեկավար Մարկ Սալիվանն աշխատակիցներին կոչ է արել իրենց զսպել` հաշվի առնելով վերջին շաբաթներին կատարվածը, նկատի ունենալով Կոլումիբիայի մարմնավաճառուհիների հետ կապված դեպքը ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ:
Ըստ վերջին տվյալների` սկանդալում ընդհանուր առմամբ խառն են եղել Գաղտնի ծառայության 12 աշխատակիցներ եւ ամերիկյան 12զինծառայողներ: 8 գործակալներ զրկվել են րենց պաշտոններից, երեքի վարքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վերջինի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Զինվորականների նկատմամբ վերահսկողության մասին տեղեկություն դեռեւս չկա:




























