Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

Կիրանցում են նաեւ բազմաթիվ նախարարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Վաղ առավոտից գյուղում անվտանգային աննախադեպ միջոցառումներ են իրականացվում։