Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ երեկ հարավային Լիբանանում զորքերի մոտակայքում հայտնաբերված «Հեզբոլլահ» շարժման մարտիկներ են ոչնչացվել, ինչպես նաև հարվածներ են հասցվել և ավերվել են «Հեզբոլլահի» շուրջ 50 օբյեկտներ։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով, թիրախների թվում եղել են հրամանատարական կենտրոններ, որտեղ գործել են շարժման անդամները, և այլ շինություններ, որոնք «Հեզբոլլահն» օգտագործել է հարձակումներ նախապատրաստելու համար։

Հաղորդվում է, որ երեկ «Հեզբոլլահը» նաև մի քանի հրթիռ է արձակել հարավային Լիբանանում տեղակայված իսրայելական զորքերի ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հրթիռներն ընկել են բաց տարածությունում, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել։