Կանադայի հյուսիս-արեւմուտքում խոշոր ավտովթարի հետեւանքով 6 մարդ զոհվել է, երեքը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է «Միրը», մեքենան, որում երեք մարդ են գտնվել, դուրս է թռել հանդիպակաց գոտի եւ բախվել մեքենային, որում գտնվել են 6 ուղեւորներ: Ճակատային բախումից հետո երկու մեքենաներն էլ այրվել են:
Ավտովթարի վայր են ուղարկվել փրկարար ծառայություններ` տուժածների տարհանման համար: Ըստ ոստիկանության հաղորդման` վթարը կարող էր տեղի ունենալ վատ տեսանելիության պատճառով:




























