«Արտիստը» օսկարակիր ֆիլմի տերիեր Ուգգին հուշեր կթողարկի 2012 թվականի վերջին: Հուշերը մտադիր է հրապարակել Simon & Schuste հրատարակչությունը, իսկ նրա անունից գրքի տեքստը կգրի լրագրողուհի Վենդի Հոլդենը, հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»:
Հիշեցնենք, որ Ուգգին դարձել է կինոարվեստների ակադեմիայի պատմության մեջ առաջին շունը, որը բարձրացել է Kodak թատրոնի բեմ «Օսկարների» հանձնման արարողության ժամանակ: «Արտիստը» ֆիլմը 5 գլխավոր մրցանակ էր ստացել` ներառյալ «տարվա լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսուրա» եւ Ժան Դյուժարդենի կատարմամբ «լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգերում մրցանակներ:
Մինչ այդ Ուգգին հաղթել էր Dog News Daily մրցույթը, որը յուրօրինակ , «շնային Օսկար» է համարվում:




























