Կաթոլիկ եկեղեցում բոլոր եպիսկոպոսներին, այդ թվում՝ նաև Մոսկվայում, նշանակում է Հռոմի պապը, իսկ թե երբ կնշանակվի Մոսկվայի Աստվածամոր արքեպիսկոպոսական թեմի նոր ղեկավարը՝ հայտնի չէ, ժամկետները սահմանում է քահանայապետը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արքեպիսկոպոսական թեմի գլխավոր վիկար, քահանա Կիրիլ Գորբունովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Աստվածամոր արքեպիսկոպոսական թեմի ղեկավար Պավել Պեցցին հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Կաթոլիկ եկեղեցում բոլոր եպիսկոպոսներին նշանակում է պապը՝ Հռոմի եպիսկոպոսը։ Նա ազատ է իր որոշման մեջ, այդ թվում նաև ժամկետների հարցում, ուստի անհնար է ասել, թե որքան պետք է սպասել», - ասել է վիկարը։