ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների  նախընտրական քարոզարշավի մոնիտորինգը:  Այդ մասին NEWS.am-ին են հայտնել ԱՊՀ-ի դիտորդական առաքելության գրասենյակում:

Հայաստանի Գլխավոր դատախազության հետ հանդիպման ընթացքում Առաքելության նեկայացուցիչները տեղեկացվել են  ընտրական գործընթացի օրինականության եւ այն աշխատանքի մասին, որը տարվում է դատախազության կողմից այդ ժամանակահատվածում  օրինականության վերահսկման նպատակով, այդ թվում նաեւ ընտրական  օրենսդրության խախտումների հայտնաբերման եւ դրանք վերացնելու միջոցներ ձեռնարկելու մասին:

Հայաստանի Ոստիկանությունում Առաքելության գրասենյակի ղեկավարությունը տեղեկացվել էր ընտրացուցակների ճշտման եւ կազմման ուղղությամբ տարված աշխատանքներին:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ԱԳՆ ղեկավարության, Բողոքարկիչ դատարանի, Հայաստանի ռադիոհեռուստատեսության ազգային հանձնաժողովի հետ, որոնցում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքին վերաբերող հարցեր:

ԱՊՀ-ի դիտորդները շարունակում են ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման տարածքային եւ ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքները: Այցելել են Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի ընտրական հանձնաժողովներ:

Ավարտվել է ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ձեւավորումը: Նրա կազմում են 173 դիտորդներ, որոնք ներկայացնում են  Բելառուսը, Ղազախստան, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը,  Ուզբեկստանը, Ուկրաինան, ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական ասամբլեան, ԱՊՀ-ի գործադիր  կոմիտեի Բելառուսի եւ Ռուսաստանի Միության ժողովը:

Առաքելությունը կշարունակի տեղեկացնել լրատվամիջոցներին իր գործունեության մասին: