Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քիչ առաջ Սիմոնյանը դիմավորել է նաեւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը:
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաեւ Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:































