Ամերիկյան «Yahoo Inc.» ընկերությունը բողոք է ներկայացարել «Fаcebook»-ի դեմ` եւս երկու արտոնագրերի խախտման համար` նման արտոնագրերի ընդհանուր թիվը հասցնելով մինչեւ 12-ի եւ սոցիալական ցանցին մեղադրելով հակընդդեմ հայցի համար:
«Yahoo Inc.»-ի ներկայացուցիչները պնդում են, որ «Facebook»-ը խախտել է երկու ընկերությունների միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի կողմերը պարտավորվում են մինչեւ դատարան դիմելը միմյանց տեղեկացնել մտավոր սեփականության իրավունքի խախտումների մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մարտին «Yahoo! Inc.» դատարան էր դիմել` «Facebook Inc.»-ին մեղադրելով «Yahoo!»-ի մոտ տասը արտոնագրերի խախտման համար: Ի պատասխան` ապրիլի 3-ին «Fаcebook»-ը համանման հայց էր ներկայացրել ընդդեմ «Yahoo!»-ի:




























